Բրազիլիայի կառավարությունը 50 000 ԱՄՆ դոլար նվիրաբերեց Ադրբեջանից հայ փախստականներին17 մայիսի 2011 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին Երևանում տեղի ունեցավ «1988-1992թթ. ընթացքում բռնագաղթած և Հայաստանում բնակություն հաստատած անձանց բնակարանային ապահովության մասին» միջազգային համաժողովը, որին մասնակցում էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատար Անտոնիո Գուտերեսը, ՀՀ Կառավարության և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելութունների ներկայացուցիչներ: Բրազիլիայի կառավարությունն իր դեսպանության միջոցով ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակին (UNHCR) նվիրաբերեց 50 հազ. ԱՄՆ դոլար ղարաբաղյան հակամարտության արդյունքում իրենց բնակավայրերից տեղահանված ընտանիքներին բնակարանով ապահովելու համար: Հատկանշական է, որ Բրազիլիան միակ պետությունն էր, որը նվիրատվություն կատարեց համաժողովի թեմայի շրջանակներում: Նվիրատվությունը Բրազիլիայի կառավարության Հումանիտար Օգնության ծրագրի մաս է Բրազիլիայի ժողովրդի կողմից զարաբաղյան հակամարտության արդյունքում արտագաղթած փախստակաների պաշտպանության համար` ի բարօրություն հայ ժողովրդի և իր կառավարության, հաղորդում է Հայաստանում Բրազիլիայի դեսպանատան մամլո ծառայությունը: Ուշագրավ Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային զարգացումները Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ARARAT-ն ու «Ոսկե ծիրանը» ARARAT թանգարանում հատուկ ցուցադրություն են բացել Գորգերի ցուցադրությունն ARARAT թանգարանում բաց կլինի մինչև օգոստոսի 1-ը, մուտքն ազատ է Վենետիկում կայացել է հերթական Fastex Meetup-ը Ֆաստեքսի հանդիպումները շարունակական են ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11.2%-ով Ներմուծումն աճել է 99.6 %–ով |