Արմեն Պողոսյան. Հայ սպառողը հացի փոխարեն օդ է գնում

Արմեն Պողոսյան. Հայ սպառողը հացի փոխարեն օդ է գնում

PanARMENIAN.Net - Հացը հայ ազգաբնակչության սննդամթերքի հիմնական մթերքն է, իսկ դիտարկման համաձայն օրական հանրապետության մեկ քաղաքացին օգտագործում է շուրջ 400 գրամ հաց, մայիսի 23-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: «Դա նորմալ ցուցանիշ չէ, այն վկայում է ցածր կենսամակարդակի մասին, որի պատճառով հացի որակի խնդիրը պետք է մշտապես լինի իշխանությունների կենտրոնում»,- ասել է նա:

Հայաստանի սպառողների միության նախագահը հավելել է, որ հանրապետությունում առկա է գնի և քաշի միջև անհամապատասխանության մեծ խնդիր, ավելին, «մենք գնում ենք օդ, որը ստացվում է տարբեր տեխնոլոգիաների կիրառման արդյունքում»:

Անդրադառնալով տարեկանի հացի որակին և օգտակարությանը` Արմեն Պողոսյանը նշել է, որ սպառողը չի կարող լիովին համոզված լինել, որ հացի արտադրության մեջ օգտագործում է տարեկան, այլ ոչ թե գունավորիչներ: Ինչ վերաբերվում է կառավարական կառույցին, որը կոչված է վերահսկողություն իրականացնել որակի նկատմամբ` ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն առընթեր սննդամթերքի անվտանգության տեսչությանը, ապա, նրա խոսքերով, այն ինչ-որ անհասկանալի պատճառներով մշտապես կառուցվածքային փոփոխությունների է ենթարկում և չի կատարում իր վրա դրված պարտավորությունները:

Իր հերթին Հայաստանի Ագրարային համալսարանի դոցենտ Արամ Նազարյանը համաձայնվել է Պողոսյանի հայտարարության հետ գնի և քաշի անհամապատասխանության վերաբերյալ, նշելով, որ այսօր արտադրողը նպատակ ունի ստանալ մեծ քաշ և արտաքինից գրավիչ հաց` հոգ չտանելով որակի մասին:

5  23.05.11 -
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---