Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանի տնտեսական աճի խթանմանն ուղղված նախագծերին30 մայիսի 2011 - 21:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը մայիսի 30-ին այցելեցին Սյունիքի մարզ` ՀԲ աջակցությամբ մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու, նոր ծրագրերի հնարավորությունները տեղում քննարկելու նպատակով: Ինչպես հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը, Արմեն Գևորգյանն ու Ասադ Ալամը քննարկեցին Հայաստանի կառավարության և ՀԲ-ի միջև համագործակցության առկա մակարդակին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը բարձր գնահատեց ՀԲ-ի հետ համատեղ իրականացվող որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման ապահովմանը, գյուղատնտեսության զարգացմանը, սոցիալական և այլ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերը, որոնք նպաստում են ՀՀ կառավարության որդեգրած տարածքների համաչափ զարգացման քաղաքականության իրականացմանը: Ասադ Ալամը նշեց, որ Համաշխարհային բանկը շարունակելու է աջակցությունը Հայաստանի տնտեսական աճի խթանմանն ուղղված նախագծերին: Նա նկատեց, որ Հայաստանում իրականացվող ծրագրերը դասվում են բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերի շարքին, և դրանց իրականացման հարցում բարձր գնահատեց ՀՀ կառավարության ու ՀԲ տեղական թիմի ջանքերը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՆԱՏՕ–ի նոր ղեկավար է նշանակվել Մարկ Ռյուտտեն Նա պաշտոնը կստանձնի հոկտեմբերին 2025–ին Ճապոնիայում առաջին Թումո կենտրոնը կբացվի Կենտրոնը 21-րդ դարի հմտություններով կապահովի 1000 պատանիների ԵՄ–ն լրացուցիչ 10 մլն եվրո կհատկացնի Ադրբեջանին ականազերծման համար Գումարը կտրամադրվի 2024-2025թթ․ համար Ուսանողական ջոկատները դիրքերում կմասնակցեն ինժեներական որոշ աշխատանքների, աղջիկները՝ ևս Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հուլիս-օգոստոս ամիսներին |