ՀՖՖ նախագահ. Հայ ֆուտբոլիստներին ոչ մի պարգև չեն խոստացել, քանի որ նրանք իրենց երկրի համար են խաղում![]() 4 հունիսի 2011 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտնել է, որ ռուսների հետ պատասխան խաղում Հայաստանի հավաքականից հաղթանակ է սպասում: «Մեզ համար այնքան սկզբունքային չէ, թե որտեղ խաղալ` Մոսկվայում կամ Պետերբուրգում: Մեզ ամեն տեղ սրտանց են ընդունում: Մեր ժողովուրդները դարավոր բարեկամություն ունեն: Եվ մարտին, երբ Ռուսաստանի հավաքականը Հայաստան ժամանեց, ոչ մի միջադեպ չի գրանցվել: Երկրպագուները շփվում էին, միասին ֆուտբոլ խաղում և չէին վիճում: Եթե Ռուսաստանում կան ազգայնականներ, ապա նրանք բացահայտ փոքրամասնություն են»,- ասել է Հայրապետյանը, հաղորդում է sovsport.ru-ն: ՀՖՖ նախագահը խոստովանել է, որ Երևանում Ռուսաստանի հավաքականի հետ զրոյական հաշվով ավարտված հանդիպումից հետո իրենից բացի ոչ ոք չէր քննադատում Հայաստանի հավաքականին: «Ես գտնում եմ, որ սեփական հարկի տակ մենք կարող էինք հաղթել, որովհետև մեր թիմի առաջատարները` Ռոման Բերեզովսկին, Հովսեփյանը, Մխիթարյանը ռուսական մարզիկներին ոչնչով չեն զիջում: Ես մինչև ուղնուծուծս մաքսիմալիստ եմ: Եվ պատասխան խաղում ֆուտբոլիստներից նույնն եմ պահանջում: Հաղթանակի հույս ունեմ»,- ասել է նա: Հայրապետյանը շեշտել է, որ Հայաստանի ընտրանուն ոչ մի պարգև չեն խոստացել, քանի որ մարզիկներն իրենց երկրի համար են խաղալու, այլ ոչ թե գումար վաստակելու: «Չգիտեմ, թե Ռուսաստանում ինչպես է, բայց Հայաստանում հենց այսպես է»,- ավելացրել է ՀՖՖ նախագահը: Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կմեկնարկի Սանկտ-Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում հունիսի 4-ին` երևանյան ժամանակով 20:00-ին: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |