ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը հունիսի 30-ին աշխատանքային այցով եղել է Վայոց Ձոր և Սյունիքի մարզերում

PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հունիսի 30-ին աշխատանքային այցով եղել է Վայոց Ձոր և Սյունիքի մարզերում: Ինչպես հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը, նախարարի կատարած այցի ընթացքում քննարկվել են բնածին աղետների` սողանքների, սելաֆների, գետերի վարարումների պատճառով ճանապարհների փլվածքների, վնասվածքների վերականգնման տեխնիկական խնդիրները, նախագծային լուծումները և ֆինանսավորման հնարավորությունները:

Երևան-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի` 113-րդ և 118 կմ վնասված հատվածների, ինչպես նաև Շատին գյուղի ճանապարհի փլվածքի համար հստակեցվել են տեխնիկական լուծումները: Շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ շաբաթվանից: Մինչ Շատին գյուղի ճանապարհի վերանորոգման աշխատանքները սկսելը մարդկանց անվտանգ երթևեկությունն ապահովվելու նպատակով տեղադրվել են բազրիքներ:

Սիսիան - Գորիս միջպետական ճանապարհի հատվածի ուսումնասիրության արդյունքում հանձնարարություն է տրվել համապատասխան ստորաբաժանումներին ուսումնասիրել վատ վիճակում գտնվող հատվածների հետագա շահագործման կամ վերականգնման հնարավորությունները:

Մանուկ Վարդանյանի այցի ընթացքում քննարկվել են նաև կապալառու կազմակերպությունների կողմից բարձրացված ընթացիկ հարցերը:

Հուլիսի 1-ի դրությամբ արդեն սկսվել են հրատապ հիմնանորոգում պահանջող մի շարք ճանապարհահատվածների վերանորոգման աշխատանքները, մասնավորապես` Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ճանապարհի 365 կմ-ում փլվածքի հետևանքների վերացում, Երևան-Սևան-Իջևան 105 կմ-ում` ստորին հենապատի վերականգնում, Երևան-Սևան-Իջևան 83+050կմ և 96+450 կմ ճանապարհային պատվածքի վերականգնում, Ծաղկաձորի մարզահամալիր 11-րդ կմ-ում սողանքային տեղամասի վերանորոգում, Երևան-Երասխ-Գորիս-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 97+250 կմ տեղամասում (Ելփին-Չիվա հատված) գարնանային առատ տեղումների հետևանքով առաջացած փլվածքի վերանորոգում: Երկու տասնյակից ավելի հրատապ հիմնանորոգում պահանջող ճանապարհահատվածների և տրանսպորտային օբյեկտների մեծ մասի վերանորոգման նախագծային աշխատանքներն ավարտված են:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---