Ուկրաինայի Գերագույն Ռադայի ղեկավարը շուտով այցելելու է Հայաստան

Ուկրաինայի Գերագույն Ռադայի ղեկավարը շուտով այցելելու է Հայաստան

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո աշխատանքային ճաշ է ունեցել վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Կլյուևի հետ:

Հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Երկուստեք համոզվածություն է հայտնվել, որ այդ ոլորտում համագործակցության ներուժը լիարժեք օգտագործված չէ, և հնարավոր է տնտեսության, առևտրի, էներգետիկայի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության նոր արդյունավետ ուղիներ գտնել՝ խթանելով երկու երկրների գործարար համայնքների շփումները և օգտագործելով միջկառավարական հանձնաժողովի ներուժը:

Նախագահ Սարգսյանն հուլիսի 1-ին նաև հանդիպում է ունեցել Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորություններին՝ նկատի առնելով, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայում կան փոքրաթիվ, բայց ակտիվ գործունեություն ծավալող հայ պատգամավորի խումբ, որի ներուժը ևս կարելի է օգտագործել ի նպաստ երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ամրապնդման:

Վլադիմիր Լիտվինը նշել է, որ շուտով այցելելու է Հայաստան, և այցի շրջանակներում նախատեսվում է անցկացնել միջխորհրդարանական բարեկամության խմբերի առաջին նիստը:

Երկուստեք կարևորվել է ինչպես սփյուռքի, այնպես էլ մշակույթի դերը երկու ժողովուրդների և պետությունների միջև բարեկամական կապերի խորացման գործում: Այդ համատեքստում կարևորվել է Նախագահ Սերժ Սարգսյանի այցի ընթացքում անցկացվող «Հայաստանի մշակույթի օրերը Ուկրաինայում» և մյուս տարի՝ «Ուկրաինայի մշակույթի օրերը Հայաստանում»:

Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատում մեկնարկել է հայ-ուկրաինական գործարար համաժողովը, որին մասնակցում են Նախագահ Սերժ Սարգսյանը և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Նախատեսվում է Նախագահ Սարգսյանի ելույթը համաժողովում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---