Հինգերորդ համահայկական խաղերին մասնակցության հայտ է ներկայացրել 2214 մարզիկ 86 քաղաքից

Հինգերորդ համահայկական խաղերին մասնակցության հայտ է ներկայացրել 2214 մարզիկ 86 քաղաքից

PanARMENIAN.Net - Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ օգոստոսի 13-21-ը կայանալիք հինգերորդ համահայկական խաղերին մասնակցության հայտ է ներկայացրել 2214 մարզիկ 86 քաղաքից:

«Հուսով ենք, որ մինչ մեկնարկը մասնակիցների թիվը կհասնի 3000, իսկ քաղաքներինը՝ 100: Այժմ շատ կան դեռևս չհաստատված հայտեր: Ամենամեծ պատվիրակությունները կունենան ԱՄՆ-ն, Վրաստանը, Իրանը, Թուրքիան, Արգենտինան: Դեռևս անբավարար է ռուսաստանցիների մասնակցությունը, ընդամենը 103 հայտ»,-ասել է Զաքարյանը:

Համահայկական խաղերի կազմակերպման ու անցկացման համար ստեղծվել է 14 կոմիտե, որոնք անում են հնարավորը, որպեսզի խաղերն անցնեն բարձր մակարդակով: Պետբյուջեից հատկացվել է 80 մլն դրամ, որոնք, ըստ Զաքարյանի, նրանք դեռ չեն ստացել, հիմնական ծախսերն ապահովում են բարեգործները:

«Ստանձնելով պաշտոնը՝ որոշեցի չեղյալ հայտարարել մասնակցության վարձը, որը կազմում է 5000 դրամ: Մեզ համար ամենակարևորն այն է, որ մեր հայրենակիցները այցելեն հայրենիք, ծանոթանան երկրին ու մշակույթին»,-նշել է Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի նախագահը:

Մասնակիցները նաև չեն վճարի մուտքի արտոնագրերի համար:

4  18.07.11 - Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---