Yahoo!-ն վերափոխել է նկարների որոնման ծառայության դիզայնը՝ նմանակելով Google-ին

Yahoo!-ն վերափոխել է նկարների որոնման ծառայության դիզայնը՝ նմանակելով Google-ին

PanARMENIAN.Net - Yahoo!-ն փոխել է նկարների որոնման ծառայության որոնման արդյունքի էջի (Yahoo! Image Search) արտաքին տեսքը։ Այս մասին հաղորդում է Yahoo! Search բլոգը:

Որոնման արդյունքների նոր էջը ցույց է տալիս յուրաքանչյուր նկար հավասար չափերով, իսկ մկնիկը նկարի վրա պահելու դեպքում՝ նկարը թեթևակի մեծանում է։ Այս ֆունկցիան շատ նման է Google-ի նկարների որոնման ծառայության որոնման արդյունքին։

Բացի որոնումների արդյունքի էջի արտաքին տեսքի փոփոխություններից, Yahoo!-ն թողարկել է 3 նոր թաբ (tab)` «վերջին» (Latest), «պատկերասրահներ» (Galleries) և Facebook:

Յուրաքանչյուր որոնման դեպքում առաջնային երևում է «Latest» թաբը, որը ավտոմատ ցույց է տալիս տրենդային (ամենաշատ որոնվող) թեմաները, ինչպես օրինակ նկարներ վերջին իրադարձությունների, հայտնի անձանց կամ նորությունների մասին։

Երկրորդ թաբը «Galleries»-ն է, որը ցույց է տալիս լուսանկարների հավաքածու ալբոմներ Yahoo! Նորություններից, Flickr-ից։

Եվ վերջին՝ երրորդ թաբը Facebook-ն է։ Եթե օգտագործողները մուտք գործեն Facebook անունով և որոնում կատարեն, ապա կհայտնվեն թեմային առնչվող նկարներ Facebook-ից:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---