Հայաստանը պետք է աշխատի վերադարձնել Նախիջևանին իր սկզբնական կարգավիճակը, գտնում է Լևոն Շիրինյանը

Հայաստանը պետք է աշխատի վերադարձնել Նախիջևանին իր սկզբնական  կարգավիճակը, գտնում է Լևոն Շիրինյանը

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի վերադարձնելու համար Նախիջևանին իր նախնական կարգավիճակը, որը նախատեսված էր Կարսի ու Մոսկվայի պայմանագրերով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը: Ըստ նրա, Ադրբեջանը խեղաթյուրել է Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի դրույթները, որոնց համաձայն Նախիջևանը փոխանցվել է Ադրբեջանի խնամակալությանը: Նա նաև նշել է, որ մինչ 1926թ. Ադրբեջանի ղեկավարությունը տարբեր մեքենայություններով օրենք ընդունեց, որով արգելվեց բնիկ հայ բնակչության վերադարձը Նախիջևան: Ըստ Շիրինյանի, նույնը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կարող են անել Արցախ ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցում՝ արգելելով նրանց վերադարձը Նախիջևանի օրինակով:

3  11.08.11 - Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը պատմեց Հարավային Կովկասի վերակառուցմանռազմավարական նախագծի մասին
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---