ԵԱՀԿ ՄԽ ձևաչափն անփոփոխ կմնա, քանի դեռ Բաքվի ապակառուցողականությունը չի ստիպի գնալ ավելի կոշտ քայլերի

ԵԱՀԿ ՄԽ ձևաչափն անփոփոխ կմնա, քանի դեռ Բաքվի ապակառուցողականությունը չի ստիպի գնալ ավելի կոշտ քայլերի

PanARMENIAN.Net - Արցախի անկախության հռչակման հետ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու մասին հայտարարությունը բացարձակապես անհիմն է: Նման կարծիք է հայտնել Քաղաքական հետազոտությունների ակադեմիայի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը Երևանում մամլո ասուլիսում: «Դա նման է սենյակից դուրս գալու մեղադրանքի, որտեղ դու երբեք չես եղել»,- ասել է նա:

Փորձագետի խոսքով, Ադրբեջանը ոչ մի իրավանական իրավունք և հիմքեր չունի Արցախն իրեն միացնելու համար: «Ուստի բանակցություների սեղանին բացակայում է առաջարկությունների իրավաբանական փաթեթը: Սա քաղաքական հակամարտություն է»,- ասել է Մինասյանը:

Անդրադառնալով բանակցությունների ձևաչափի հնարավոր փոփոխությանը` Մանասյանը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափն անփոփոխ կմնա այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանի ապակառուցողականությունը չի դրդի միջազգային հանրությանն ավելի կոշտ քայլերի դիմել:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---