Թուրքիայում հայ իմիգրանտների երեխաները կկարողանան դպրոց հաճախել 2 սեպտեմբերի 2011 - 20:38 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի կրթության նախարար Օմեր Դինչերը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն հայ անօրինական իմիգրանտների երեխաները Թուրքիայում դպրոց հաճախելու իրավունք կստանան, հաղորդում է Today’s Zaman-ը: «Մենք ուրախ ենք Թուրքիայի կրթության նախարարության այս որոշման առթիվ»,- հայտնել է Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի աթոռակից պատրիարք, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Նրա խոսքով, հայ համայնքը երկար տարիներ փորձել է ստանալ այդ որոշումը թուրքական իշխանություններից, քանի որ մոտ 1000 երեխաներ չէին կարողանում նորմալ կրթություն ստանալ իրենց ծնողների փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով: Հոդվածում նշվում է նաև, որ նման որոշում ընդունելու նախաձեռնությունը բխել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, որը վերջերս նաև դեկրետ է ստորագրել քրիստոնեական ազգային փոքրամասնություններին բռնագրաված ունեցվածքը վերադարձնելու մասին: Այսօրվա դրությամբ Անթալիայում մեկ միջազգային դպրոց է գործում, որտեղ առարկաները դասավանդվում են ռուսերենով: Դպրոցը հաճախում են 70 աշակերտներ, որոնք նաև հնարավորություն ունեն կրթություն ստանալ թուրքերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներով:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |