Էլինա Դանիելյանը ոչ ոքի է խաղացել Տան Ժոնգյուի հետ ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երկրորդ փուլի երկրորդ տուրում![]() 8 սեպտեմբերի 2011 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Էլինա Դանիելյանը ոչ ոքի է խաղացել Տան Ժոնգյուի հետ 2011-2012թթ. ՖԻԴԵ կանանց Գրան Պրիի երկրորդ փուլի երկրորդ տուրում, որն ընթանում է չինական Շենժեն քաղաքում: Հայ շախմատիստուհին, որը սպիտակ ֆիգուրներով էր խաղում, առաջին կես միավորն է վաստակել մրցաշարում: Առաջին տուրում Դանիելյանը զիջել էր Աննա Մուզիչուկին (Սլովենիա): 3-րդ տուրում հայ շախմատիստուհին իր ուժերը կչափի Վիկտորիա Չմիլիտեի հետ (Լիտվա), որը 2-րդ տուրում ոչ ոքի է խաղացել Յու Վենյունի հետ (Չինաստան): Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլում, որն անցավ Ռոստովում օգոստոսի 1-5, Դանիելյանը 5 միավորով գրավեց 9-րդ տեղը: Գրան պրիի հաղթող դարձավ չինացի Հոու Իֆանը 8 միավորով:
![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |