Գենադի Մարտիրոսյան. Պիրոգի դեմ մենամարտին պատրաստվելու դրդապատճառը չեմպիոնի գոտին է12 սեպտեմբերի 2011 - 16:07 AMT PanARMENIAN.Net - WBO վարկածով միջին քաշային կարգում չեմպիոնի գոտու պարտադիր հավակնորդ, WBO Europe գոտու տիտղոսակիր Գենադի Մարտիրոսյանն ասել է, որ իր համար Պիրոգի դեմ մենամարտին պատրաստվելու հիմնական դրդապատճառը չեմպիոնի գոտին է: «Ես ամբողջ կյանքում դրան եմ ձգտել: Ամեն օր ես սպասում էի, որ այդ մենամարտի օրն անպայման կգա: Եվ ահա այդ օրն արդեն մոտ է: Մասնակցել նման մենամարտի մեծ նվաճում է ցանկացած մարզիկի համար: Երկրորդ տեղում ես կդնեի գումարի գործոնը, քանի որ նման մենամարտի հոնորարը շատ ավելի մեծ է, քան սովորական վարկանիշային մենամարտի դեպքում»,-Մարտիրոսյանի խոսքերն է մեջբերում allboxing.ru-ն: Երրորդ գործոնը հայ բռնցքամարտիկի համար ճանաչումն է, որը ստանում է մարզիկը՝ նվաճելով տիտղոսը: «Սակայն, այնուամենայնիվ, առաջին հերթին ստիպում է վաղ առավոտյան արթնանալ և շտապել մարզումների չեմպիոնի գոտին նվաճելու ցանկությունը, ուժեղագույնի հետ պայքարելու ու ապացուցելու, որ դու ավելի ուժեղ ես, հնարավորությունը»: Պիրոգ-Մարտիրոսյան մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Կրասնոդարում: Ուշագրավ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |