Odnoklassniki.ru ցանցը գործարկել է տեսազանգեր իր iOS ծրագրի համար12 սեպտեմբերի 2011 - 16:49 AMT PanARMENIAN.Net - «Համադասարանցիներ» (Odnoklassniki.ru) սոցիալական ցանցը iOS օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար (iPad, iPhone, iPod) իր ծրագրի մեջ ավելացրել է տեսազանգի ֆունկցիան։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։ Ծրագրի այս ֆունկցիան աշխատում է iOS 4.0-ի և ավելի բարձր տարբերակների վրա։ Հնարավոր է թե՛ կատարել, թե՛ ստանալ տեսազանգեր օնլայն գտնվող ընկերոջից։ «Համադասարանցիներ»-ի iOS ծրագրի տեսազանգի ֆունկցիան անվճար է՝ չհաշված բջջային օպերատորի ինտերնետի թրաֆիկի համար գանձվող գումարը։ «Համադասարանցիներ» սոցիալական ցանցն ունի նաև բջջային ծրագիր Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսների համար։ Տեսազանգի այս ֆունկցիան Android ծրագրի համար դեռ չի գործում։ «Համադասարանցիներ»-ը 2010-ի դեկտեմբերին ներկայացրել էր տեսազանգերի ֆունկցիան։ Սկզբնական շրջանում ֆունկցիան աշխատում էր բեթա տարբերակով, իսկ 2011-ից հունիսից հասանելի է բոլոր օգտագործողների համար։ «Համադասարանցիներ» սոցիալական ցանցը գործում է 2006-ից։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |