ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, «ԱրմենՏելի» հետ համագործակցությամբ. Մեկնարկել է Visa Student քարտ ծրագիրը

ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, «ԱրմենՏելի» հետ համագործակցությամբ. Մեկնարկել է Visa Student քարտ ծրագիրը

PanARMENIAN.Net - ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, համագործակցելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ապրանքանիշը Beeline) հետ, հայտարարում է նոր Visa Student քարտ գործընկերային ծրագրի մեկնարկման մասին: Այն հնարավորություն կտա Հայաստանի երիտասարդներին ստանալ մատչելի և որակյալ բանկային և կապի ծառայություններ մեկ փաթեթում: ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի Visa Student քարտի քարտապանները հնարավորություն կունենան անվճար միանալ Beeline բջջային ցանցին և խոսել միմյանց հետ 1դրամ/րոպե հատուկ սակագնով:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, հավատարիմ մնալով իր սկզբունքներին` հաճախորդներին պարբերաբար ներկայացնում է նորարարական ծառայություններ: Նոր «Visa Student» քարտը, որն այժմ հասանելի է բոլոր ուսանողներին և առհասարակ, բոլոր երիտասարդներին, թույլ է տալիս ակտիվ կյանք մուտք գործող անհատներին ստանալ շահավետ առաջարկներ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՑ և ԱրմենՏել-ից: Սա երկու տարբեր ոլորտների առաջատար ընկերությունների համագործակցության լավ օրինակ է, որը ծառայելու է ի շահ մեր հաճախորդների», - կարևորելով երիտասարդ հաճախորդների ներգրավումը նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ Գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:

«Հաճելի է, որ իր տեսակի մեջ եզակի մեր համատեղ ծրագիրը միտված է ուսանողներին: «ԱրմենՏել»-ն ավանդաբար աջակցվում է երիտասարդությանը, իրականացնելով բազմաթիվ սոցիալական ծրագրեր կրթության ոլորտում: Եվ մենք մեծ պատրաստակամությամբ արձագանքեցինք ԱԿԲԱ-բանկի նախաձեռնությանը, Visa Student քարտի քարտապաններին առաջարկելով Beeline բջջային կապի հատուկ սակագներ: Վստահ եմ, որ զանգերի աննախադեպ ցածր սակագինը, տվյալների փոխանցման և հաղորդագրությունների մատչելի սակագների համադրությամբ, մեր ուսանողներին կտա շփվելու լրացուցիչ հնարավորություններ, առանց լրացուցիչ ծախսերի», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր Տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ի թիվս նշված առավելությունների նոր Visa Student քարտը պաշտպանված է ժամանակակից չիպային տեխնոլոգիաներով: Visa Student քարտապանները հնարավորություն են ունենալու ստանալ զեղչեր բազմաթիվ առևտրի և սպասարկման կետերում, մասնակցել պարբերաբար անցկացվող ուսման վարձերի խաղարկություններին և արտոնյալ պայմաններով օգտվել Բանկի ուսման վարկերից:

Visa Student քարտի ստացման համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ:

4  14.09.11 - «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի և «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ղեկավարության մամուլի ասուլիսը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---