ԱՄՆ հայերը անկախ Հայաստանի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը համարում են հաղթանակն Արցախյան պատերազմում![]() 18 սեպտեմբերի 2011 - 18:03 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ հայ համայնքում անցկացված հարցման հիման վրա Armenian Life-ը ներկայացրել է 20 տարվա անկախության ընթացքում Հայաստանի Հանրապետության ձեռքբերումների և ձախողումների տասնյակը: Ինչպես նշել է ամսագրի խմբագիր Ապպո Ջաբարյանը, իրենք փորձել են ներկայացնել հարցման արդյունքները, որպեսզի ակտիվացնեն Հայաստանի անկախության 20-ամյակի տոնումը համայնքի ներկայացուցիչների շրջանում: Հարցման արդյունքների համաձայն, անկախ Հայաստանի ձեռքբերումների առաջին եռյակում հայտնվել են անկախության ռազմավարական նշանակությունը, այն է՝ դաշինքների ստեղծումը տարբեր երկրների հետ, անվտանգության համակարգի ստեղծումն ու հաղթանակն Արցախյան պատերազմում: Ձեռքբերումների տասնյակում տեղ են գտել նաև տնտեսական զարգացումը, ինչպես նաև բնապահպանության վերածնումը երկրում: Հայ համայնքի ներկայացուցիչները չեն մոռացել նաև մշակութային ձեռքբերումներն ու կենսամակարդակի աճը երկրում: Դրա հետ մեկտեղ անկախ Հայաստանի կառավարության ձախողումների մեջ, սփյուռքի ներկայացուցիչների կարծիքով, մտել են կոռուպցիայի բարձր մակարդակը և անարդյունավետ արտաքին քաղաքականությունը: Հարցվածները նշել են նաև, որ բնապահպանության վերածնման հետ միասին նոր էկոծրագրերի ձևավորման տեսակետից 90-ականների սկզբին էկոլոգիական պայմանները վատթարացել են, մասնավորապես՝ կանաչ տարածությունների պահպանության ապահովման ոլորտում: Բացի դրանից, հարցվածներն ընդգծել են սփյուռքի հետ կապերն ակտիվացնելու՝ հայկական իշխանությունների անընդունակությունը: Մեծամասնության կարծիքով, իշխանությունները կարող էին առավել նպաստել երկրի սոցիալական և քաղաքական կյանքում սփյուռքի համայնքների ինտեգրմանը: Ձախողումների ևս մեկ կարևոր կետ է դարձել բարոյական անկումը, որը նշանավորվել է արտագաղթի մեծ ալիքով: Ավելին, օլիգարխիան և սուր սոցիալական անհավասարությունը բերում են հայրենասիրական մտքի և հասարակության միասնության վերացմանը, գտնում են ԱՄՆ հայ համայնքում:
![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |