«Միհր»-ը փայլեց Կալիֆորնիայի միջազգային թատերական փառատոնում

«Միհր»-ը փայլեց Կալիֆորնիայի միջազգային թատերական փառատոնում

PanARMENIAN.Net - «Միհր» թատրոնը մասնակցեց Լոս Անջելեսում կայացող Կալիֆորնիայի միջազգային թատերական փառատոնին: Փառատոնին «Միհրը» ներկայացրեց «Կոմիտասի 10 պատվիրանները» և «Գույներ» ներկայացումները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանը, նրանք ամերիկացի հանդիսատեսին ներկայանացել են սեպտեմբերի 8-11-ը և խաղացել 8 անգամ: Նրանք ելույթ են ունեցել Կալաբասաս, Վենտուրա և Լոս Անջելես քաղաքներում: Բացի ելույթներից թատրոնի գեղարվեստական ղեկավարը հայ երեխաների համար վարպետության դաս է անցկացրել տեղի հայկական պարային դպրոցում, Կալաբասասի ավագ դպրոցում, իսկ Վենտուրայի արվեստի ԲՈՒՀ-ում ուսանողների և դասախոսների համար:

Ցոլակ Մլքե-Գալստյանը նշեց նաև, որ փառատոնի կազմկոմիտեն խնդրել է նրանցից թատրոնի լուսանկարների օգտագործման իրավունքը իրենց ցուցանակների համար: Ուշագրավ էր նաև այն, որ «Գույներ» ներկայացումից հետո հանդիսատեսներից մեկը փառատոնին գումար հանգակեց և փոխարենը վերցրեց ներկայացման ընթացքում ներկով ստեղծված պատկերներից մեկը: Վերջում «Միհրը» ստացավ «Լավագույն մասնակցություն» դիպլոմը:

Կալիֆորնիայի միջազգային թատերական փառատոնին Հայաստանը մասնակցում էր առաջին անգամ: «Միհրը» փառատոնին մասնակցել է առաջին անգամ և Կալիֆորնիա էր մեկնել փառատոնի նախագահ Ջո Պեռակկիոյի և Հայկական դրամատիկական արվեստի համաժողովի (Armenian Dramatic Arts Alliance-ADAA) ղեկավար Բիանկա Բագատուրյանի հրավերով:

Փառատոնին մասնակցելեն Հայաստանի, Վրաստանի, Չեխիայի, Լատվիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Շոտլանդիայի և այլ երկրների թատրոններ և թատերախմբեր:

«Միհր» թատրոնը հիմնվել է 2003-ին Ցոլակ Մլքե-Գալստյանի և նրա քույր Շողակաթ Մլքե-Գալստյանի կողմից: Նրանք աշխատում են Contemporary Dance և պլաստիկ թատրոնի ոճում: Այս տարիներին թատրոնը Եվրոպայում, Ասիայում, ԱՊՀ-ում և ԱՄՆ-ում արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի, սակայն ոչ մի անգամ չի դարձել գլխավոր թատերական մրցանակակիր Հայաստանում: Թատրոնի նպատակն է բացահայտել ամեն շարժման փիլիսոփայական գաղափարը` միաձուլելով արվեստը, նկարչությունը, պարը և փիլիսոփայությունը: Այս տարի փայլուն կերպով թատրոնը մասնակցել է «Սպիտալ գիշերները Պերմում» փառատոնին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Բացահայտման մասին հայտնել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը։
Հայաստանում հյուրընկալվելիս, Պենդերեցկին ասել էր, որ հայկական արմատներ ունի
Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը
Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստնում նշվում է գիրք նվիրելու օրը