Դաֆինա Գերչևա. Միջազգային հարաբերություններում Հայաստանն իր հաստատակամ դիրքն է գրավել

Դաֆինա Գերչևա. Միջազգային հարաբերություններում Հայաստանն իր հաստատակամ դիրքն է գրավել

PanARMENIAN.Net - Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տիկին Դաֆինա Գերչևան շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձը: «Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի անունից ջերմորեն շնորհավորում եմ հայ ժողովրդին այս պատմական իրադարձության` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ»,- գրված է ուղերձում:

Դաֆինա Գերչևան նշում է, որ քսան տարի առաջ սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը դրսևորեց իր նվիրվածությունն ազատությանն ու անկախությանը` զարգացման և կայունության ապահովման երաշխիքներին, և միացավ ՄԱԿ-ի անկախ պետությունների ընտանիքին: Անկախության այս երկու տասնամյակների ընթացքում Հայաստանը դիմակայել է մի շարք մարտահրավերների. «Միևնույն ժամանակ ես ուրախ եմ արձանագրել, որ երկիրն էական առաջընթաց է ապրել սոցիալ-տնտեսական զարգացման, կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, սոցիալական ծառայությունների և այլ ոլորտներում»:

ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշում է, որ հանդիսանալով ՄԱԿ-ի անդամ պետություն, միջազգային հարաբերություններում Հայաստանն իր հաստատակամ դիրքն է գրավել որպես վստահելի գործընկեր, որն իր ներդրումն ունի մարդկային համընդհանուր զարգացման մարտահրավերներին դիմակայելու գործընթացում և, հիմք ընդունելով համաշխարհային լավագույն փորձը, իր նպաստն է բերում տարածաշրջանային համագործակցությանն ու կայունությանը:

«Մենք` ՄԱԿ-ի համակարգ կազմող ընտանիքը Հայաստանում, մեր ջանքերն ենք ուղղում աջակցելու ազգային զարգացման առաջնայնություններին, մասնավորապես ազգային կարողությունների շարունակական զարգացմանը: ՄԱԿ-ը Հայաստանում ձգտում է խորացնել ազգային իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ իր արդյունավետ համագործակցությունը, ի նպաստ անկախության անմիջական շահառուի` հայ ժողովրդի»,- գրում է Գերչևան և հայ ժողովրդին մաղթում խաղաղություն, բարեկեցություն, առողջություն և նորանոր հաջողություններ ապագայում:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---