ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Հայաստանի անկախությունը խթանել է ազգային կյանքը Սփյուռքում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Հայաստանի անկախությունը խթանել է ազգային կյանքը Սփյուռքում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը Հայ առաքելական Սուրբ Մարիամ եկեղեցու խորհրդի հետ համատեղ Վաշինգտոնի «Լենսեր» սրահում կազմակերպել է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարություն: ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիսավոր մասում բացման խոսքով հանդես է եկել դեսպան Մարգարյանը, որն իր ելույթում մասնավորապես նշել է՝ Հայաստանի անկախ պետականությունը կառուցվել է մեծագույն ջանքերի և զոհողությունների գնով: Դեսպան Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանի անկախությունը խթանել է նաև ազգային կյանքը Սփյուռքում` նպաստելով հայ ինքնության պահպանմանն ու դառնալով համայն հայության միասնության գրավականը:

Ամփոփվել են դեսպանության և եկեղեցու կողմից տարվա ընթացքում կազմակերպված Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված` երեխաների աշխատանքների մրցույթների արդյունքները: Միջոցառման հանդիսավոր մասին հետևել է Բոստոնի «Սայաթ-Նովա» հանրահայտ պարախմբի ելույթը: Հատուկ Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ պատրաստված և առաջին անգամ ցուցադրվող բեմականացումը հայկական պարեղանակների միջոցով ներկայացրել է Հայոց պատմությունը` Հայկի և Վահագնի լեգենդներից, հնօրյա ժամանակներից մինչև մեր օրերի ազատ և անկախ Հայաստան:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---