Հայաստանում տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշն օգոստոսին կազմել է 9,6 տոկոս

Հայաստանում տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշն օգոստոսին կազմել է 9,6 տոկոս

PanARMENIAN.Net - 2011-ի օգոստոսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9,6 տոկոսով 2010-ի նույն շրջանի համեմատ: Ւնչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, օգոստոսին տնտեսական ակտիվության աճն ընթացիկ տարվա հուլիսի համեմատ կազմել է 21,3 տոկոս:

Միաժամանակ 2011-ի օգոստոսին գնաճը Հայաստանում կազմել է 4,8 տոկոս 2010-ի նույն շրջանի համեմատ: Օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսին ընթացիկ տարվա հուլիսի համեմատ սպառողական գները կրճատվել են 0,6 տոկոսով:

Պետբյուջեի համաձայն Հայաստանի ՀՆԱ աճը 2011-ին նախատեսված է 4,6 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4 տոկոսի (±1,5 տոկոս):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---