Շվիդկոյի համար մեծ պատիվ է այս օրերին գտնվել Հայաստանում

Շվիդկոյի համար մեծ պատիվ է այս օրերին գտնվել Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ ուրախ է Երևանում ողջունել Միխայիլ Շվիդկոյին` հատկապես Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի տոնակատարությունների օրերին: Ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու գործում երկուստեք կարևորվել է մշակութային կապերի պահպանումն ու անընդմեջ նորոգումը, մշակույթի գործիչների շփումների ակտիվացումը, նաև` երկու երկրներում բարձր մակարդակով մշակութային միջոցառումների անցկացումը:

ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Միխայիլ Շվիդկոյը շնորհավորել և բարեկեցություն ու բարգավաճում է մաղթել հայ ժողովրդին` նշելով, որ իր համար մեծ պատիվ է այս օրերին գտնվել Հայաստանում, իր հայ բարեկամների կողքին:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---