ԿՈՆԳՐԵՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՀԵՏԱՁԳԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՄԻՆՉԵՎ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ

PanARMENIAN.Net - 29.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Սեպտեմբերի 28-ին, չորսժամյա քննարկումներից հետո, ԱՄՆ Կոնգրեսի Միջազգային հարաբերությունների Կոմիտեն որոշել է մինչեւ հաջորդ շաբաթ հետաձգել Հայոց ցեղասպանության մասին բանաձեվի քվեարկությունը: Հավանաբար, քվեարկությունը կկայանա երեքշաբթի, հոկտեմբերի 2-ին:

Տվյալ որոշումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դեմոկրատ Թոմ Լանթոսը /Կալիֆորնիայի նահանգ/ եւ հանրապետական Դեն Բերթոնը /Ինդիանայի նահանգ/ հանդես են եկել Բանաձեւում մարդու իրավունքները խախտող այլ պետությունների հիշատակման օգտին: Սակայն Կոմիտեն չի ընդունել տվյալ ուղղումը:

Հայերի Ցեղասպանության մասին բանաձեւը Կոնգրեսի միջազգային հարաբերությունների Կոմիտեի կողմից հավանության արժանանալու դեպքում կներկայացվի Օրենսդիր կոմիտեի քննարկմանը, որից հետո հարցը կարող է քվեարկության դրվել Ներկայացուցիչների պալատում: --0--
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---