Էդուարդ Շարմազանովը հորդորում է քաղաքական ուժերին մոռանալ բախումնեի հնարավորության մասին

Էդուարդ Շարմազանովը հորդորում է քաղաքական ուժերին մոռանալ բախումնեի հնարավորության մասին

PanARMENIAN.Net - «Թող բոլորը հրաժարվեն այն մտքից, որ Հայաստանում հնարավոր են քաղաքական բախումներ»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ ոչ ոք իրավունք չունի քաղաքական բախումների հրահրել ժողովրդին: Նա նաև հավելել է, որ ՀՀ իշխանությունները ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու քաղաքական կամք ունեն:

ՀՀԿ մամլո քարտուղարը մեկնաբանել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ընդդիմության վերջին հանրահավաքում, որտեղ վերջինս մեծ ուշադրություն է դարձրել Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերին: Շարմազանովը նշել է, որ ճիշտ կլիներ, եթե ՀԱԿ առաջնորդը մեկնաբաներ այն փաստաթղթերը, որտեղ ասվում հենց իր՝ Տեր-Պետրոսյանի մասին, ոչ թե իշխանությունների: «Ինչ վերաբերում է ՀՀԿ «կիլոգրամներով կուստոմսերին», որ հանրահավաքում ցուցադրել է Արամ Մանուկյանը, ապա մեր կուսակցությունում ամեն ինչ կամովին է արվում, սակայն ես չեմ հիշում, որ վերջերս անդամները զանգվածային կերպով հեռանային ՀՀԿ-ից»,-ասել է նա՝ հեգնանքով նշելով, որ ավելի ճիշտ կլիներ, եթե Մանուկյանը ներկայացներ Ալեքսանդր Արզումանյանի, Խաչատուր Կոկոբելյանի ու Արարատ Զուրաբյանի կուսակցական տոմսերը, որոնք լքել են ՀՀՇ շարքերը:

4  26.09.11 - ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---