Նարեկ Սարգսյանն իր խոսքի տերն է, իսկ հանրությունը՝ արհամարհված ու անտեսված

Նարեկ Սարգսյանն իր խոսքի տերն է, իսկ հանրությունը՝ արհամարհված ու անտեսված

PanARMENIAN.Net - Երեկ կազմակերպվել էր Երևանի գլխավոր հատակագծի ճշգրտման նախագծի վերաբերյալ հասարակական քննարկում, որին մասնակցում էին ներկայացուցիչներ քաղաքապետարանից, արտակարգ իրավիճակների, բնապահպանության, քաղաքաշինության նախարարություններից, ճարտարապետների միությունից ու տարբեր շահագրգիռ հասարակական կազմակերպություններից։

Քննարկումն, իհարկե, աննպատակ էր, և ոչ ոք, իհարկե, հաշվի չի առնի հնչած կարծիքները։ Այն կազմակերպվել էր, քանի որ օրենքը դա է պահանջում։ Սակայն ամենակարևորն այն է, որ մասնակցում էին բոլորը, բացի Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանից։ Մի՞թե նրան հետաքրքիր չէ, թե հասարակությունն ինչ է մտածում Երևանի գլխավոր հատակագծի նախագծի մասին։

Իհարկե հետաքրքիր չէ։ Եվ սա ոչ թե ենթադրություն կամ հետևություն է, այլ փաստ։ Նարեկ Սարգսյանն ինքն էր վերջին ասուլիսի ժամանակ հայտարարել՝ իր նախագծերն ու ճարտարապետությունը հասարակության խելքի բանը չեն։ Նա բացահայտ ասաց, որ չի ընդունում հասարարկական քննարկումները։ Փաստորեն, դա վերաբերում էր ոչ միայն իր անձնական նախագծերի քննարկումներին, այլ անգամ այսպիսի գլոբալ հարցին, ինչպիսին է Երևանի գլխավոր հատակագիծը։

Նարեկ Սարգսյանը ևս մեկ անգամ ապացուցեց՝ նա իր խոսքի տերն է, ու արհամարհում է մնացած բոլորի կարծիքները. ասաց Հյուսիսային պողոտա, ու կառուցեց, ասաց թմբուկ ու հյուրանոց՝ կկառուցի...

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---