Երևանում ավարտվեց «Հայֆեստ 2011» թատերական փառատոնը

Երևանում ավարտվեց «Հայֆեստ 2011» թատերական փառատոնը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին ավարտվեց «Հայֆեստ 2011» 9-րդ միջազգային թատերական փառատոնը: Փակման արարողությանը ներկա էին փառատոնի մասնակիցներն ու հյուրերը: «Հայֆեստ 2011» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել բոլորին փառատոնին մասնակցելու համար՝ ընդգծելով, որ հաջորդ տարի փառատոնը կնշի իր 10-ամյակը: Փակման արարողությանը Ղուկասյանը հավաստագրեր է շնորհել բոլոր մասնակիցներին, կամավորներին և ԶԼՄ-ներին, որոնք ակտիվորեն լուսաբանում էին փառատոնը: Փառատոնի նախագահը 2 հավաստագիր է շնորհել PanARMENIAN.Net ին, մեկը՝ տեղեկատվական աջակցության, երկրորդը՝ փառատոնի ակտիվ լուսաբանման համար:

«Հայֆեստ 2011» 9-րդ միջազգային թատերական փառատոնը կայացավ հոկտեմբերի 1-ից 8-ը: Այս տարի փառատոնին հանդես եկան 16 երկրներից 30 թատերախումբ 60 ներկայացումով: Փառատոնի ուշագրավ հյուրերից էին Մեծ Բրիտանիայից` Էդինբուրգի «Պրոտոթայփ» թատրոնը: Առաջին անգամ կայացավ «Մենության տանգո» 3D ներկայացումը Բրիտանիայից, որի բեմադրիչն է Բիլլի Քոուին: Փառատոնին ներկա էին նաև Պերմի շրջանի մշակույթի նախարար Նիկոլայ Նովիչկովը, փոխվարչապետ Բորիս Միլգրամը, քանի որ այս տարի «Միհր» թատրոնը Հայաստանը ներկայացրել է «Սպիտակ գիշերները Պերմում» արվեստների փառատոնին: Փառատոնի նախագահ Վերոնիկա Վայսմանը նույնպես հյուրընկալվել էր փառատոնին: Փառատոնում ընդգրկված էին հիմնական և ֆրինջ ծրագրերը: Տեղի ունեցան տիկնիկային, երաժշտական, պարային և այլ բեմադրություններ: Մասնակցեցին թատրոններ Դանիայից, Իտալիայից, Հունգարիայից, Լատվիայից, Բուլղարիայից և այլ երկրներից: Տեղի ունեցան նաև վարպետության դասեր բրիտանացի պրոֆեսոր Նոյել Վիթսից, Բալթիկ սիրքլ միջազգային թատերական փառատոնի հիմնադիր Յուկա Հյութից:

Այս տարի հայտ էին ներկայացրել 100-ից ավելի ներկայացումներ:

5  01.10.11 - Հայֆեստ թատերական փառատոնի բացումը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---