Microsoft-ն ավարտել է Skype-ի գնման գործընթացը. Գործարքն արժեցավ 8,5 միլիարդ դոլար14 հոկտեմբերի 2011 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Microsoft ընկերությունը ամբողջապես ավարտել է Skype-ի գնումը՝ 8,5 միլիարդ դոլարով, հաղորդում է CNET-ը։ «Skype-ը ֆենոմենալ ապրանքանիշ և արտադրանք է, այն սիրված է միլիոնավոր մարդկանց կողմից ամբողջ աշխարհում»,- ասել է Microsoft գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը։ «Մենք անհամբերությամբ սպասում ենք աշխատանքին Skype-ի թիմի հետ՝ ստեղծելու համար նոր ուղղություններ մարդկանց համար՝ ընկերների, ընտանիքի, գործընկերների, հաճախորդների և այլոց հետ մշտապես կապի մեջ լինելու աոռւմով, ամենուր և ամեն ժամ»,- հավելել է նա։ Microsoft-ը 2011-ի մայիսին էր հայտնել Skype-ը ձեռքբերելու մասին։ Այս գործընթացի վերջնական քայլը կատարվեց անցյալ շաբաթ, երբ եվրոպական կարգավորողները հաստատեցին գործարքը։ Skype-ն ունի 65 միլիոն օգտագործող։ Այս մասին ընկերությունը հայտնել էր անցյալ ամիս։ Եվ այս բոլորը միասին վերցրած օրական 700 միլիոն րոպե Skype-ով զանգեր են կատարում, որից 300 միլիոնը՝ տեսազանգեր են, իսկ 30 միլիոնը՝ զանգեր են դեպի սովորական հեռախոսներ։ Skype-ի գործադիր տնօրեն Թոնի Բեյթսը այժմ Microsoft-ի Skype Դիվիզիայի նախագահն է։ Skype-ի արտադրանքները ներառվելու են Microsoft-ի արտադրանքի մեջ։ Skype-ի ծրագրերը հասանելի են iOS և Android, Mac OS և Linux օգտագործողների համար։ Մինչդեռ վերջիններս մրցակցում են Microsoft-ի Windows Phone և Windows օպերացիոն համակարգերի հետ։ Թոնի Բեյթսը հույս ունի, որ Skype-ի շահույթն ավելանալու է Microsoft-ի ներքո։ «Միասին մենք կկարողանանք հասնել 1 միլիարդ օգտագործողների ցուցանիշին»,- ասել է նա։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է միայնակ և անժառանգ անձանց բնակարանները. 7 կալանավորված կա Հափշտակությունների հետևանքով քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 52,162,500 դրամի վնաս ACHA-ի խորհրդի նիստում բարձրաձայնվել է հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը Վանյանը նաև անդրադարձ է կատարել հայ-չինական հազարամյա պատմամշակութային առնչություններին Փորձագետ․ Բոլոր քաղաքացիներին ՆԳՆ-ում նստած հետևելու են, իսկ ո՞վ է վերահսկելու վերահսկողներին «Որտե՞ղ են հստակ երաշխիքները, որ պետությունը չի օգտագործելու, օրինակ, քաղաքական դրդապատճառներից ելնելով»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք 1 ամսում ամբողջացնել խաղաղության պայմանագրի նախագիծը, Բաքուն նոր օրակարգեր է առաջ բերում Միրզոյանը կարևոր է համարել Ադրբեջանի հետ մեկնարկած սահմանազատման գործընթացի շարունակականությունը |