ՀԲ. Ֆիսկալային փաթեթը թույլ տվեց Հայաստանի կառավարությանը մեղմել ճգնաժամի ազդեցությունը երկրի տնտեսության վրա

ՀԲ. Ֆիսկալային փաթեթը թույլ տվեց Հայաստանի կառավարությանը մեղմել ճգնաժամի ազդեցությունը երկրի տնտեսության վրա

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին Երևանում Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Աղքատության կրճատման և տնտեսական կառավարման ստորաբաժանումը ներկայացրել է «Հայաստան՝ պետական ծախսերի ուսումնասիրություն. հարկաբյուջետային կոնսոլիդացում և վերականգնում» զեկույցը։ ՀԲ զեկույցը պատրաստվել է Հայաստանի ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի աջակցությամբ և գնահատում է երկրի հարկաբյուջետային քաղաքականության կայունությունը, որտեղ նաև մանրամասն քննվում են կրթության, առողջապահության, քաղծառայողների աշխատավարձերի հիմնադրամի և ճանապարհային տրանսպորտի ոլորտի ծախսերը։

«Չնայած ճգնաժամին, որն անդրադարձել է աշխարհի բոլոր երկրների վրա, Հայաստանի դիրքերը բավական կայուն են եղել»,- Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Աղքատության կրճատման և տնտեսական կառավարման ստորաբաժանման ոլորտային տնօրեն Իվոն Ցիկատան։ Նրա խոսքով, դա թույլ է տվել Հայաստանի կառավարությանը ներմուծել այնպիսի խթանող ֆիսկալային փաթեթ, որը հնարավորություն է տվել մեղմացնել երկրի տնտեսության վրա ճգնաժամի հետևանքները։

Իր հերթին, Վաչե Գաբրիելյանը հավելել է, որ դա Հայաստանի պատմության մեջ երկրորդ զեկույցն է։ Նախարարը նաև հաղորդել է, որ տվյալ պահին փաստաթուղթը նախագծային ձևաչափով քննարկվում է ՀԲ փորձագետների հետ և պարունակում է հիմնարար եզրակացություններ։

5  18.10.11 - ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի և Համաշխարհային բանկի Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում աղքատության կրճատման եւ տնտեսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Իվոնա Ցիկատայի ասուլիսըն ասուլիսը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---