Վաչե Գաբրիելյան. Այսօր Հայաստանի արտաքին պարտքը գնահատվում է որպես «բավարար»

Վաչե Գաբրիելյան. Այսօր Հայաստանի արտաքին պարտքը գնահատվում է որպես «բավարար»

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Հայաստանի պետական պարտքը գնահատվում է որպես «բավարար», հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Աղքատության կրճատման և տնտեսական կառավարման ստորաբաժանման ոլորտային տնօրեն Իվոն Ցիկատայի հետ համատեղ ճեպազրույցում։ Նրա խոսքով, երկրի պետական պարտքի դրությունը բնութագրող ու ԱՄՀ և ՀԲ աջակցությամբ պատրաստված փաստաթուղթը հրապարակվելու է մինչև տարեվերջ։ Բացի դրանից, ինչպես հաղորդել է նախարարը, փաստաթղթում ներկայացվել են սթրես-թեստեր, թե որ դեպքում կարող են խնդիրներ առաջանալ պետական պարտքի հետ։ «Սակայն, դա չի նշանակում, որ մենք կարող ենք կրկնապատկել այն կամ պետական պարտքը լավ վիճակում կլինի տնտեսական աճի բացակայության դեպքում»,- ասել է նա։

Իր հերթին, ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Աղքատության կրճատման և տնտեսական կառավարման ստորաբաժանման ոլորտային տնօրեն Իվոն Ցիկատան հավելել է, որ Հայաստանում առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրվել է պետբյուջեի կատարողականի համեմատաբար լավ ցուցանիշ տարածաշրջանի երկրների համեմատ։ Միաժամանակ, ՀԲ ներկայացուցիչը զերծ է մնացել Հայաստանի վերաբերյալ մակրոտնտեսական կանխատեսումներից, նշելով, որ հաճախ լինում է հարավարևելյան Եվրոպայում, որտեղ իրավիճակն անկանխատեսելի է և դժվար է կանխագուշակել, թե ինչ կարող է տեղի ունենալ այս կամ այն քաղաքականության իրագործման շրջանակներում։ «Եվրոպական տարածաշրջանի հեռավոր արևելյան երկրների համար նման իրավիճակները քիչ հավանական են, և այստեղ մենք խորհուրդ ենք տալիս այնպիսի միջոցներ ձեռնարկել, ինչպես դա անում է Հայաստանը, որպեսզի պատրաստ լինեն նման իրավիճակների դեպքում»,- ասել է նա։

5  18.10.11 - ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի և Համաշխարհային բանկի Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում աղքատության կրճատման եւ տնտեսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Իվոնա Ցիկատայի ասուլիսըն ասուլիսը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---