Հայաստանի երիտասարդական նվագախումբը համերգ կտա կլարնետահար Աբգար Մուրադյանի հիշատակին

Հայաստանի երիտասարդական նվագախումբը համերգ կտա կլարնետահար Աբգար Մուրադյանի հիշատակին

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, կլարնետահար, պրոֆեսոր Աբգար Մուրադյանի վառ հիշատակին նվիրված համերգ կտա հոկտեմբերի 30-ին` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Համերգին մասնակցելու են Սվետլանա Նավասարդյանը (դաշնամուր), Դավիթ Գյուլամիրյանը (կլարնետ), Սևադա Շհոյանը (կլարնետ),Սամվել Հովհաննիսյանը (կլարնետ), Արթուր Խաչատրյանը (կլարնետ), և Աշոտ Առաքելյանը (կլարնետ): Ծրագրում հնչելու են Կոմիտասի «Վաղարշապատի պար», «Լորիկ», «Ամպել ա» ստեղծագործությունները, մենակատարներ` Սևադա Շհոյան, Սամվել Հովհաննիսյան, Արթուր Խաչատրյան, և Աշոտ Առաքելյան: Հնչելու է նաև Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ Կլարնետի կոնցերտ A Major` մենակատար Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ):

Համերգի երկրորդ մասում հնչելու է Սամուել Բարբերի Ադաջո լարայինների համար,Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Դաշնամուրի կոնցերտ No.17 G Major (մենակատար Սվետլանա Նավասարդյան (դաշնամուր)):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---