Ռիչարդ Կիրակոսյան. Պուտինի վերադարձը կարող է բացասաբար անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության լուծման վրա

Ռիչարդ Կիրակոսյան. Պուտինի վերադարձը կարող է բացասաբար անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության  լուծման վրա

PanARMENIAN.Net - Պուտինի վերադարձը կարող է բացասաբար անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության լուծման վրա։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսոմ հայտարարել է տարածաշրջանային հարցերով հետազոտական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։ «Մեդվեդևի համեմատ Պուտինը միշտ որոշ չափով հեռու է պահել իրեն հակամարտության կողմերից։ Չեմ կարծում, որ վերադառնալուց հետո նա Մեդվեդևի նման Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ կնստի բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա։

Այդ առումով Կիրակոսյանը նշել է, որ վերջերս Հայաստանի նախագահի Ռուսաստան կատարած այցելությունը բավական արդյունավետ էր և դրական։ «Ես սովորաբար քննադատաբար եմ մոտենում հայ-ռուսական հարաբերություններին, սակայն այս անգամ կողմերն անդրադարձել են կոնկրետ հարցերի»,- ասել է նա։

4  27.10.11 - Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---