Հայաստանը ծրագրում է ավելացնել բանակի քանակությունը 1 նոյեմբերի 2011 - 18:36 AMT PanARMENIAN.Net - 2012թ. բյուջեով պաշտպանական ծախսերի համար ավելի քան 150 մլրդ դրամ է նախատեսված, ինչը 5,6%-ով ավելի է, քան այս տարի: Այդ մասին լրագրողներին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախքան պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում 2012թ. բյուջեի նախագծի քննարկումը: «Դա կկազմի մեր ՀՆԱ 3,5%-ը»,- նշել է նա: Օհանյանի խոսքով` այդ ավելացրած գումարը պաշտպանության նախարարությունը ծրագրում է, մասնավորապես, ծախսել բանակի համալրման և քանակության ավելացման ծրագրով նախատեսված կառուցվածքային փոփոխությունների, ռազմական տեխնիկայի և սպառազինությունների, մասնավորապես դրանց համալրման և արդիականացման ծրագրի իրականացման վրա: Ընդ որում, Օհանյանը հաղորդել է, որ առայժմ զինծառայողների աշխատավարձի ավելացում չի նախատեսվում:
Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Պետդեպի զեկույց․ ՀՀ կառավարության աշխատանքը ոչ ամբողջովին է համապատասխանում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին Նշվում է, որ կառավարությունը նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ ցույց է տվել ջանքերի ընդհանուր աճ Հունիսի 12–ին ԱԺ մոտ ցույցը լուսաբանող 8 լրագրող տուժող է ճանաչվել, քրհետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ Ոստիկանության գործողությունների համաչափության և իրավաչափության առնչությամբ նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ ԱՄՆ կոնգրեսականների կոչը Բլինքենին՝ բարձրացնել Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը Ադամ Շիֆի նամակին է միացել ևս 47 կոնգրեսական Էրդողանը գոհ է Հայաստանի՝ Պաղեստինը ճանաչելու որոշումից Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ |