Հայաստանի և Հնդկաստանի կառավարություններն այսուհետ կհամագործակցեն գիտության և տեխնոլոգիաների ոլորտում

Հայաստանի և Հնդկաստանի կառավարություններն այսուհետ կհամագործակցեն գիտության և տեխնոլոգիաների ոլորտում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հնդկաստանի ԱԳՆ-երի միջև: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը, խորհրդակցությունները վարում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը և Հնդկաստանի ԱԳՆ Արևելքի քարտուղար Սանջայ Սինգհը: Խորհրդակցությունների ընթացքում արծարծվեց երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, հայ-հնդկական առևտրատնտեսական կապերի և ներդրումային ծրագրերի, իրավապայմանագրային բազայի արդիականացման, միջազգայինի կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հետագա զարգացմանն ուղղված խնդիրներ:

Կողմերը մտքեր փոխանակեցին նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:

Նույն օրը հնդկական պատվիրակության անդամներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան և թանգարան: Ստորագրվեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև գիտության և տեխնոլոգիաների բնագավառներում 2012-2015թթ. համագործակցության մասին Ծրագիրը, որը նախատեսված է «Գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին» 1994թ. մարտի 25-ի համաձայնագրով:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---