Նոյեմբերի 12-14-ը Երևանում կկայանա հանդբոլի Վարչապետի գավաթի 3-րդ մրցաշարը

PanARMENIAN.Net - Երևանի«Դինամո» մարզասրահում տեղի է ունենալու «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլիստների միջազգային 3-րդ մրցաշարը: Ուժերը չափելու են Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի և Հայաստանի ներկայացուցիչները:

Հայաստանի հանդբոլի հավաքականի կազմը. դարպասապահներ`Ռեմի Ստամբուլյան, Վիլյամ Գուլ ( երկուսն էլ`Ֆրանսիա), Հովհաննես Կարապետյան (Գերմանիա), մարզահրապարակի խաղացողներ` Կիրիլ Բաբիկյան, Ֆրանկ Ֆեներլյան,Գիյոմ Գարմիրյան, Սեդրի Ռեյնե, Հրայր Սալաթյան, Ալեքսանդր Կումրյան, Օլիվյե Բրուան (բոլորն էլ` Ֆրանսիա), Սամվել Ասլանյան (Ռուսաստան), Հայկ Կարապետյան, (Գերմանիա), Արման Իսրայելյան, Հայկ Երանոսյան, Արտակ Բայրամյան, Ստեփան Ղազարյան, Վահագն Դարբինյան, Գոռ Ղանադյան, Նարեկ Մատինյան, Ստեփան Մարգարյան, Տիգրան Թադևոսյան (բոլորն էլ` Հայաստան): Գլխավոր մարզիչն է`Էդուարդ Օհանյանը, (Հայաստան), մարզիչը` Պատրիկ Օթամյան (Ֆրանսիա): Օհանյանը նախկինում խաղացել է Հայաստանի հավաքականի կազնում: Նրա ղեկավարությամբ Հայաստանի ընտրանին 2-րդ մրցանանակակիր է դարձել «Վարչապետի գավաթի» նախորդ խաղարկությունում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---