Շախմատի ԵԱ. Վերջին՝ վճռական տուրում, Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Գերմանիայի հետ

Շախմատի ԵԱ. Վերջին՝ վճռական տուրում, Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Գերմանիայի հետ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ն Պորտո Կարասում տեղի կունենան շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին պարտիաները:

Վճռական 9-րդ փուլում առաջնության առաջատար և աշխարհի չեմպիոն Հայաստանի հավաքականը կմրցի Գերմանիայի հետ, որը Ադրբեջանին հաղթելուց հետո բարձացավ երկրորդ տեղը: Հայ շախմատիստները ունեն 21, իսկ Գերմանիան՝ 20 միավոր: Հաղթանակի դեպքում, Հայաստանը կապահովի ոսկե մեդալները: Ադրբեջանը կմրցի Ռումինիայի հետ:

Կանանց մրցաշարում հայ շախմատիստուհիները 17 միավորով բարձրացել են 6-րդ տեղը: Վերջին տուրում նրանք կմրցեն Լեհաստանի հետ, որը 21 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը:

Պարտիաները կսկսվեն Երևանի ժամանակով 12:00: Ժամանակի հսկողությունը 90 րոպե 40 քայլի համար, որից հետո 30 րոպե մինչև պարտիայի ավարտը 30 վայրկյան հավելումով ամեն մի քայլի համար, սկսած առաջինից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---