The Financial. Ամերիկյան ոստիկանությունը չի հարգում լրագրողների իրավունքները

PanARMENIAN.Net - Ամերիկյան ոստիկանությունը չի հարգում լրագրողների իրավունքները, գրում է The Financial թերթը: Պարբերականը մեջբերում է ԵԱՀԿ խոսքի ազատության գծով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի խոսքեը. «Ես մտահոգված եմ լրագրողների հանդեպ անհարգալից վերաբերմունքի աճով ԱՄՆ-ի «Զավթիր Ուոլլ սթրիթը» շարժումը լուսաբանող լրագրողների դեմ»,-ասել է նա: Բողոքները Նյու Յորքում սկսվեցին սեպտեմբերի 17-ին, «Զավթիր Ուոլլ սթրիթը» ակցիայի մասնակիցները վրանային քաղաք են խփել Նյու Յորքի ֆոնդային բորսայի շենքի մոտ և մինչ այժմ ցույցեր են անցկացնում: Մասնակիցները դեմ են հանդես գալիս իշխանություններին ու ֆինանսական ինստիտուտներին՝ անվանելով դրանք «ֆինանսական ահաբեկչություն»: «Դժգոհների» ցույցերը խաղաղ բնույթ են կրում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---