Գինեսի գրքի կրկնակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը սահմանել է իր 3-րդ ռեկորդը

Գինեսի գրքի կրկնակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը սահմանել է իր 3-րդ ռեկորդը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնի դասախոս և Գինեսի ռեկորդների գրքի կրկնակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը իր երրորդ ռեկորդն է սահմանել:

Նա 19 րոպե 20 վայրկյանում 670 անգամ պտտվել է մարզաձողի վրա` բռնվելով երկու ձեռքով:

Դավիթ Ֆահրադյանը միակ հայ մարզիկն է, որը երեք անգամ Գինեսի ռեկորդակիր է դարձել: 2009թ. հուլիսի 21-ին նա 10 րոպեում 350 պտույտ կատարեց մարզաձողի վրա: Այնուհետև 2010թ. նոյեմբերի 13-ին 76 պտույտ մարզաձողի վրա կատարեց ձախ ձեռքով: Ռեկորդը սահմանելուց հետո Ֆահրադյանը խոստովանել է, որ մարզումների ժամանակ իրեն հաջողվել է մոտ 580-590 պտույտ կատարել: «Ես ուզում էի գերազանցել իմ առաջին ռեկորդը, և դա ինձ հաջողվեց»,- ասել է նա:

4  15.11.11 - Գինեսի Գրքի կրկնակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը սահմանեց նոր ռեկորդ
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---