Պարանոցին «Իսրայել» դաջվածքով լատինամերիկացին ձերբակալվել է Սպիտակ տան մոտ կրակ բացելու համար![]() 17 նոյեմբերի 2011 - 09:37 AMT PanARMENIAN.Net - Ձերբակալվել է Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ հրաձգությանը հանցակից լինելու մեջ կասկածյալ մի տղամարդ: Այդ մասին հաղորդում է BBC News-ը` վկայակոչելով ԱՄՆ Գաղտնի ծառայությանը: 21-ամյա լատինամերիկացի Օսկար Ռամիրո Օրտեգան բերման է ենթարկվել նոյեմբերի 16-ին Պենսիլվանիա նահանգի հյուրանոցներից մեկում: Գնդակոծությամբ հետապնդումը տեղի է ունեցել Սպիտակ տան և Ջորջ Վաշինգտոնի հուշարձանի միջև ընկած տարածքում ուրբաթ օրը` նոյեմբերի 11-ին: Ականատեսները պատմում են մեծ արագությամբ ընթացող երկու ավտոմեքենաների մասին, որոնց միջև ընթանում էր փոխհրաձգությունը: Շուտով Սպիտակ տնից յոթ թաղամաս այն կողմ հայտնաբերվել է մեքենաներից մեկը, որում AK-47 ինքնաձիգ կար: Ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել: Հենց մեքենայում գտնված իրերն են օգնել ոստիկաններին գտնել Օսկար Օրտեգայի հետքերը: Ինչպես պատմել են ոստիկանությունում, Օրտեգայի մարմնին մի քանի բավական խոշոր դաջվածքներ կան, այդ թվում` նրա սեփական անունը մեջքին և «Իսրայել» բառը պարանոցին: Բերման ենթարկվածը մեծացել է Այդահոյում, բայց ապրել է ԱՄՆ մայրաքաղաքում: Հոկտեմբերի 31-ից անհետ կորածների ցուցակում է: Համապատասխան դիմումը ստորագրվել է նրա ազգականների կողմից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |