Քաղաքապետարան. Երևանի կենտրոնում «Պարսկական աշտարակ» կկառուցվի, թե՝ ոչ, կորոշեն երևանցիները

Քաղաքապետարան. Երևանի կենտրոնում «Պարսկական աշտարակ» կկառուցվի, թե՝ ոչ, կորոշեն երևանցիները

PanARMENIAN.Net - «Persia tower» նախագծի կառուցումը դեռևս քաղաքապետարանում ու քաղաքաշինության խորհրդում չեն քննարկել: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքապետարանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը. «Մինչև չքննարկվի, ոչ ոք չի կարող պատասխան տալ՝ կկառուցվի, թե ոչ»։ Թե երբ կլինի բուն քննարկումը, Գևորգյանը դժվարացավ պատասխանել, սակայն որ կքննարկվի, դա հաստատ է. «Եթե այս հարցն արդեն իսկ բարձրացվել է, եթե նախագիծը կա, ապա այն անպայման կդրվի քաղաքաշինության խորհուրդի քննարկման։ Սակայն քանի դեռ չի քննարկվել, նման նախագիծ գոյություն չունի»։

Նա նշեց, որ քաղաքաշինության խորհրդի հավանության դեպքում, հարցը կդրվի հանրային քննարկման՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ Ստացվում է, որ ի վերջո հենց երևանցիները կորոշեն՝ Երևանի կենտրոնում «Պարսկական աշտարակ» կկառուցվի, թե՝ ոչ։

Վիեննայում բնակվող իրանցի ճարտարապետ Արյան Շահաբիանի նախագծի համաձայն ենթադրվում է 50-հարկանի երկնաքեր «Persia tower» (Պարսկական աշտարակ) կառուցել Երևանի հենց սրտում՝ «Մոսկվա» կինոթատրոնի և «Գոլդեն թուլիփ» հյուրանոցի հարևանությամբ։ Այնտեղ լինելու է բիզնես կենտրոն, հյուրանոց, բնակարններ: Միջազգային մրցույթներից մեկում այս նախագիծը երկրորդ մրցանակն է շահել։

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---