Կոալիցիոն և ընդդիմադիր պատգամավորները հավասարապես չեն հավատում արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությանը18 նոյեմբերի 2011 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Կոալիցիոն և ընդդիմադիր պատգամավորները հավասարապես չեն հավատում Հայաստանում վաղաժամ նախագահական ընտրությունների հավանականությունը: «Սա իրակնությունից կտրված հարց է: Դրա համար պետք են հիմքեր, հատուկ գործընթացներ, որոնց մասին կարելի է խոսել», հայտարարեց խորհրդարանում լրագրողներին ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, նախագահ Սերժ Սարգսյանը հիմա ամբողջովին վերահսկում է իրավիճակը, ինչի մասին վկայում է, մասնավորապես, Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը: Իր հերթին Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Սամվել Բալասանյանը ևս հերքեց այդ հնարավորությունը: «Կարծում եմ դա անհեթեթություն է, անտրամաբանական է», պատասխանեց նա լրագրողի հարցին: Մյուս կոալիցիոն կուսակցության՝ ՕԵԿ-ի անդամ Խաչիկ Հարությունյանը լրագրողներին հայտարարեց, որ նման սցենարն անիրական է: Վերջերս, քաղաքական շրջանակներում և ԶԼՄ-երում կարծիք է ձևավորվել, ըստ որի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարող է կրկնել իր վրացի գործընկեր Միխայիլ Սահակաշվիլիի փորձը և համատեղել հերթական խորհդարանական և արտահերթ նախագահական ընտրությունները: Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |