ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը Կիևում կմասնակցի Կապի տարածաշրջանային համագործակցության հոբելյանական նիստին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը Կիևում կմասնակցի Կապի տարածաշրջանային համագործակցության հոբելյանական նիստին

PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 7-ին կմասնակցի Կիևում կայանալիք Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Կապի վարչակազմերի ղեկավարների 45-րդ հոբելյանական նիստին: Ինչպես նշվում է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, այս տարի լրանում է ԿՏՀ-ի ստեղծման 20-ամյակը:

Կապի վարչակազմերի ղեկավարների նիստի օրակարգում ընդգրկված են միջազգային և տարածաշրջանային համաժողովներում` ռադիոկապի, փոստային ծառայությունների, արբանյակային կապի զարգացման և էլեկտրակապի բնագավառներում ԿՏՀ-ի վարչակազմերի համատեղ առաջարկությունների և որոշումների քննարկմանը և նախապատրաստմանը վերաբերող հարցեր:

Առավել կարևոր հարց է համարվում ԿՏՀ 2012-2017 թվականների հետագա գործունեության ռազմավարության քննարկումը:

Հանդիպման ընթացքում կկայանան ԿՏՀ Գործադիր մարմնի ընտրություններ, որին իր թեկնածությունն է առաջադրել նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցիչը:

Նշենք, որ ԿՏՀ անդամ պետություններն են` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Բելառուսիան, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, իսկ դիտորդի կարգավիճակով հանդես են գալիս Բուլղարիան, Լատվիան, Լիտվիան, Էստոնիան և Սլովենիան:

Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Կապի վարչակազմերի ղեկավարների նախորդ` 44-րդ նիստը, կայացել է այս տարվա հունիսի 1-ին Երևանում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---