Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը հավատարիմ է Աֆղանստանում խաղաղություն հաստատմանն ու ահաբեկչությունների կանխմանը

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը հավատարիմ է Աֆղանստանում խաղաղություն հաստատմանն ու ահաբեկչությունների կանխմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բոննում մասնակցել է Աֆղանստանում անվտանգության հարցերի վերաբերյալ միջազգային համաժողովին: Ելույթի ընթացքում նախարարն ընդգծել է, որ Հայաստանը իր մասնակցությունն է բերում միջազգային հանրության համատեղ ջանքերին` օգնելու Աֆղանստանին խաղաղություն հաստատելու իր, իր հարևանների և միջազգային հանրության հետ, թույլ չտալու ահաբեկչական ուժերի ավերիչ գործունեությանը ոչ միայն Աֆղանստանում, այլ մերթընդմերթ որպես վարձկանների` այլուր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: «Մենք մեր տարածաշրջանում դրա ականատեսն ենք եղել և գիտենք, թե դա ինչ է նշանակում»,- հայտնել է նա:

Նալբանդյանի խոսքով` պետք է պատրաստ լինել «ոչ միայն աֆղանական իշխանություններին փոխանցելու երկրում անվտանգության ապահովման ամբողջական պատասխանատվությունը, բայց նաև վերահաստատելու Աֆղանստանի աջակցության շարունակականությունը»:

Համաժողովի մասնակիցներն ընդունեցին համատեղ հռչակագիր, որով վերահաստատեցին միջազգային հանրության պատրաստակամությունը` աջակցելու Աֆղանստանում կայունության, անվտանգության և ժողովրդավարության հաստատմանը, երկրի զարգացմանն ու բարգավաճմանը: Համաժողովին մասնակցում էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, վեց տասնյակ արտաքին գործերի նախարարներ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, շուրջ 100 երկրներից ավելի քան 1000 պատվիրակներ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---