ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կրոնական ունեցվածքի վերադարձման մասին 306 բանաձևը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կրոնական ունեցվածքի վերադարձման մասին 306 բանաձևը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է «Թուրքիայի ազգային փոքրամասնություններին կրոնական ունեցվածքի վերադարձման մասին» 306 բանաձևը, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը:

«Չնայած բարեփոխումների անցկացման վերաբերյալ վարչապետ Էրդողանի վերջին հայտարարություններին, ազգային փոքրամասնությունները երկրում դեռևս տառապում են խտրականությունից: ԱՄՆ-ը շահագրգռված է կրոնների ազատության ապահովմամբ: Այս բանաձևի ընդունումը կօգնի Թուրքիայի ազգային փոքրամասնություններին իրենց դպրոցներ, եկեղեցիներ ազատորեն հաճախելու իրավունք ստանալ»,- հայտնել է բանաձևի համահեղինակ, կոնգրեսական Էդ Ռոյսը:

2011թ. հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 43 «կողմ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ քվեարկեց քրիստոնեական եկեղեցիների վերադարձման օգտին (H.Res.306): Այս տարվա մարտին նմանատիպ բանաձև ընդունվեց հունական լոբբիի ճնշման տակ (H.Res.308):

Օգոստոսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկրետ է ստորագրել 1930-ականներից հետո բռնազավթված քրիստոնեական և հրեական եկեղեցիների ունեցվածքը վերադարձնելու մասին: Դեկրետի համաձայն, եկեղեցիներին հանձնվելու են նախկին հոսպիտալները, մանկատների շենքերը և դպրոցները: Կառավարությունը մտադիր է նաև հատուցում վճարել այն ունեցվածքի մասով, որը վաճառվել է: Վերադարձման ենթակա է ենթակա նաև «Սուրբ Հարություն» հիմնադրամի ողջ ունեցվածքը:

Պատմական գրությունների համաձայն, ավելի քան 2000 հայկական եկեղեցիներից, որոնք գործում էին ժամանակակից Թուրքիայի տարածքում մինչև 1915-ը, այսօր գործում է շուրջ 50-ը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---