ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդեղ է եկել ի պաշտպանություն Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությունների

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդեղ է եկել ի պաշտպանություն Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությունների

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդես է եկել ի պաշտպանություն Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությունների, որոնք ուղղված էին Քադդաֆիի ռեժիմի տապալմանը: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին նա հայտարարել է դեկտեմբերի 14 կայացած մամուլի ասուլիսում՝ ամփոփելով 2011 թ արդյունքները:

«Ռեժիմի փոփոխությունն իրականացվել է ժողովրդի կողմից, այլ ոչ թե այլ երկրների միջամտությամբ»,-ասել է Պան Գի Մունը: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունները Լիբիայում «իրականցվել են մանդատի նկատմամբ խիստ համապատասխանությամբ»: Մանդատը ստացվել է 2011թ մարտին ՄԱԿ- Անվտանգության խորհրդի կողմից: «Մենք հաճախ ենք քննարկել այս հարցը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, որպեսզի համոզված լինենք, որ մարդու իրավունքները չեն խախտվում և որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան: Եվ կարծում եմ՝ այդպես էլ եղել է»,- ասել է Պան Գի Մունը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 17 ընդունել է թիվ 1973 որոշումը, համաձայն որի Լիբիայում ստեղծվել է ոչ թռիչքային գոտի: Դրա նպատակն էր կանխել Մուամար Քադդաֆիի ուժերի կողմից քաղաքի օդային ռմբակոծումը: Քաղաքը կառավարվում էր զինված ընդդիմության կողմից: Դա ՆԱՏՕ-ին թույլ էր տալիս օդային գործողություններ ծավալել ավելի քան 40 տարի գոյություն ունեցող ռեժիմի դեմ, ինչի արդյունքում Քադդաֆին պաշտոնանկ արվեց և սպանվեց:

ՄԱԿ-ի միջամտությունը Լիբիայում Պան Գի Մունն անվանեց անցնող տարվա կարևորագույն արդյունքների շարքում: Այդ թվում նշվեցին նաև Թունիսի, Եգիպտոսի, Եմենի հակակառավարական ցույցերը, ինչպես նաև Հարավային Սուդանի ձեռք բերած անկախությունը:

Նա առանձին հիշատակեց նաև Սիրիան, որի նկատմամբ ՄԱԿ-ին չհաջողվեց իրականցնել լիբիական սցենարը՝ Ռուսաստանի և Չինաստանի՝ Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքի պատճառով: «Սիրիայում 5000 մարդ է զոհվել և դա չի կարող շարունակվել: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը գործի»,-կոչ է արել Պան Գի Մունը:

Ընդհանրացնելով ՄԱԿ-ի ջանքերը, այսպես կոչված, «արաբական գարնան» ֆոնին՝ Պան Գի Մունը բացատրեց, որ համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ նրանք պետք է «ականջալուր լինեն իրենց ժողովուրդների պահանջներին և խնդրանքներին»:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---