«Kids at home» iOS ծրագիրը կսովորեցնի մանուկներին առարկաների անունները հայերենով, ռուսերենով և անգլերենով

«Kids at home» iOS ծրագիրը կսովորեցնի մանուկներին առարկաների անունները հայերենով, ռուսերենով և անգլերենով

PanARMENIAN.Net - Խաղերի նախագծմամբ զբաղվող Kidostate ընկերությունը iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի՝ iPhone-ների, iPad-ների և iPod-ների համար ստեղծել է Edutament ծրագիր-մանկական խաղ։ Edutament-ը նոր տերմին է, նշանակում է միաժամանակ ուսուցանող և զվարճացնող։Kidostate-ի նախագծած խաղը կոչվում է Kids at home (Երախաները տանը)։ Ծրագրում պատկերված է գունագեղ տնակ, որն ունի 5 սենյակ։ Երեխան կարող է ընտրել տան բնակչին՝ աղջիկ, տղա, շնիկ, կատու, բադիկ կամ խոզուկ։ Յուրաքանչյուր սենյակում կան տարբեր իրեր, սեղմելով առարկաների վրա երեխան կլսի դրանց անվանումները։ Այսպես խաղը սովորեցնում է ուղիղ 99 բառ՝ սառնարանից մինչև անձրևանոց։

Նախագծի կառավարիչ Ալբերտ Պողոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ծրագիրը բազմիցս փորձարկել են։ Ըստ նրա, երեխաները շատ երկար են զբաղվում խաղ-ծրագրով և սիրում այն։

«Շատ քիչ են այն ծրագրերը, որոնք թե՛ սովորեցնում են, թե՛ զվարճացնում։ Շատ կարևոր է այս երկուսի բալանսը։ Մեր խաղ-ծրագրում հերոսները նաև տարբեր գործողություններ են կատարում՝ թռչկոտում են, վազում են։ Սա զվարճացնում է երեխաներին»,-նշեց նա։

Kids at home ծրագիրը հասանելի է iTunes-ում անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Մի քանի օրից հայերեն տարբերակը նույնպես հասանելի կլինի ներբեռնման համար։

Ծրագրի պատկերազարդման հեղինակն է անիմատոր Ագաթա Բադալյանը։

Ալբերտ Պողոսյանի խոքով, գաղափար կա անգամ Kids at home արևմտահայերենով թողարկել, ինչպես նաև լույս կտեսնի ծրագրի Android տարբերակը։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---