Դեկտեմբերի 15-ին տեղի կունենա «Բաբաջանյան ֆեստ»-ի նախավերջին համերգը

Դեկտեմբերի 15-ին տեղի կունենա «Բաբաջանյան ֆեստ»-ի նախավերջին համերգը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Բաբաջանյան ֆեստ» փառատոնի հինգերորդ համերգը` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան): Համերգի ընթացքում տեղի կունենա Վարդ Մանուկյանի «Խոստովանություն» տամ-տամի և լարային նվագախմբի համար սիմֆոնիայի պրեմիերան և Էդուարդ Հայրապետյանի «Սիբելիուս-Երազ» լարային նվագախմբի համար ստեղծագործության հայաստանյան պրեմիերան (երկուսն էլ նվիրվելու են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին և Սերգեյ Սմբատյանին): Բացի դրանից, հնչելու են նաև Երվանդ Երկանյանի Կոնցերտ No.2 ջութակի և կամերային նվագախմբի համար (մենակատար`Ջեմմա Աբրահամյան, ջութակ), Ստեփան Շաքարյանի «Չորս ակվարել դաշնամուրի և լարային նվագախմբի համար» (մենակատար`Ստեփան Շաքարյան, դաշնամուր), Միխայիլ Կոկժաևի «Պարզ մեղեդի ջութակի և լարային նվագախմբի համար» (մենակատար` Կարմեն Թոսունյան ջութակ) և Ալեքսանդր Հարությունյանի «Արմենիա 88» կոնցերտը ջութակի և լարային նվագախմբի համար: Վերջին ստեղծագործության մենակատարն է լինելու Պագանինիի անվան միջազգային մրցույթի գրան պրի և Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր և առաջին մրցանակակիր, հոլանդացի ջութակահար Իլյա Գրուբերտը:

Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 19-ը Երևանում անցկացվում է «Բաբաջանյան ֆեստ» Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90 – ամյակին: Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

«Բաբաջանյան ֆեստ»-ի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---