Աշխարհում միայն ռուսներն են բացասաբար վերաբերվում «արաբական գարնանը»

PanARMENIAN.Net - Ժողովրդական ելույթները Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, որոնք հայտնի են որպես «արաբական գարուն», հավանության են արժանանում մարդկանց մեծամասնության կողմից աշխարհի տարբեր երկրներում, բացի ռուսներից: Այդ մասին վկայում է BBC-ի պատվերով անցկացված հասարակական կարծիքի հարցումը, որին մասնակցել է ավելի քան 21 հազար մարդ աշխարհի 22 երկրներից:

Առավել հաճախ «արաբական գարնան» մասին դրական արձագանքներ կարելի է հանդիպել Արևմտյան Եվրոպայի երկրներում. այդ երևույթը հավանում են գերմանացիների և ֆրանսիացիների ավելի քան 75 տոկոսը:

Ռուսաստանը հարցման մասնակիցներից միակն է, որտեղ հասարակական կարծիքը բացասաբար է վերաբերվում արաբական հեղափոխություններին. հարցված ռուսների 43 տոկոսն այդ երևույթը բացասական է գնահատել, իսկ 31 տոկոսը հավանել է:

Հարկ է նկատել, որ հարցումն անցկացվել է դեռևս նախքան Լիբիայում գնդապետ Քադդաֆիի պաշտոնանկ լինելը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---