Սեյրան Օհանյան. Ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը սպառնալիք է երկրի համար![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանում դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել պաշտպանության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության նախարարությունների և ոստիկանության համատեղ խորհրդակցություն՝ նվիրված է 2011թ դպրոցներում և միջին մասնագիտական ուսհաստատություններում ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքների ամփոփմանը: Ինչպես միջոցառման ընթացքում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանք է տարվում ոչ միայն երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական ոգու ձևավորման և դաստիարակման ուղղությամբ, այլ առհասարակ հասարակության շրջանում: Այս առնչությամբ նա նկատել է, որ հայրենասիրական, մասնավորապես ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը երկրի համար սպառնալիք է: «Մենք այսօր կարող ենք նաև փաստել, որ վերջին տարիներինայս հարցի շուրջ մենք հաջողություններ ենք ունեցել՝ շնորհիվ համատեղ ջանքերի»,- ընդգծել է նա: Իր հերթին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նկատել է, որ ռազմահայրենասիրական դաստիարակության վերաբերյալ հարցը դեռևս մնում է ակտուալ ոչ միայն պաշտպանության ոլորտի համար, այլ նաև կրթության, և առհասարակ հասարակության: Այս համատեքստում նա նկատել է, որ կատարված աշխատանքի հետ մեկտեղ, վերոհիշյալ գերատեսչությունները նշել են, որ հասարակության շրջանում ռազմահայրենասիրական դասիարակությանն ուղղված ջանքերը պետք է կրկնապատկվեն: «Գաղտնիք չէ, որ մեր հասարակությունում կան շրջանակներ, որոնք ցանկանում են խեղաթյուրել մեր ավանդական արժեքները, ինչը վկայում է այն մասին, որ մեր ամբողջ արժեհամակարգը պաշտպանության և պահպանման կարիք ունի»,- ընդգծել է նա, հավելելով, որ չնայած բոլոր այդ ջանքերին «թույլ չենք տա, որ մեր հասարակությունում արժեհամակարգի նկատմամբ անվստահություն լինի և կեղծ արժեհամակրգ ներմուծվի»: ![]() ![]() Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |