ՀՆԴԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ26 նոյեմբերի 2003 - 21:40 AMT PanARMENIAN.Net - Ադամանդի մշակմամբ զբաղվող Հնդկաստանի "Ռոզիբլյու" խոշորագույն ընկերությունը մտադիր է 2004 թվականին Հայաստանի ոսկերչական ոլորտում 5 մլն ԱՄՆ դոլար ներդնել: Ինչպես տեղեկացրեց ընկերության հիմնադիրներից մեկը` Հարշադ Մետան, այդ նպատակով Հայաստան է ժամանել «Ռոզիբլյու» ընկերության աշխատակիցների մի խումբ, որն այցելել է տեղի մի շարք ոսկերչական ձեռնարկություններ: Նրա խոսքերով` տվյալ նախագծի իրականացման դեպքում ապրանքաշրջանառության տարեկան ակնկալվող ծավալները կկազմեն 15 մլն դոլար: Արտադրանքի իրացման հիմնական շուկան կդառնա ԱՄՆ-ը, թեեւ արտադրանքի որոշ մասը նախատեսված է նաեւ տեղական շուկայի համար: Նշենք, որ ընկերությունը Հայաստանում աշխատում է արդեն երեք տարի` երկրի ադամանդի մշակման ոլորտում կատարելով շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Քուվեյթը և արաբական այլ երկրներ ողջունել են ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչումը Հայաստանի որոշումը ողջունել են նաև Օմանի Սուլթանությունը, Պաղեստինի ԱԳՆ-ն, Հորդանանը Երևանում անօրինական գովազդային թռուցիկներ փակցնողները կտուգանվեն Տուգանքը կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով Էգոյանը կլինի «Ոսկե ծիրանի» կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը Փառատոնի բացման ֆիլմը կլինի նրա «Յոթ քողը» Իսրայելը հայտարարել է՝ Պաղեստինի ճանաչումը ՀՀ կողմից լուրջ հետևանքներ կունենա Նշվել է, որ դա բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ հարաբերությունների վրա |