Ադրբեջանական քարոզչությունը հերթական «գլուխգործոցն» է լույս աշխարհ բերել` այժմ Երևանի մասին22 դեկտեմբերի 2011 - 09:18 AMT PanARMENIAN.Net - «Մառազմը գնալով նոր թափ է ստանում»` առաջին միտքն էր, որ ծագեց ադրբեջանական վայ-քարոզչության նոր նախագծին ծանոթանալիս: Ինչպես երանությամբ հաղորդել են այսօր ադրբեջանական լրատվամիջոցները, դեկտեմբերի 23-ին Բաքվում կկայանա Erevangala500.com պատմավերլուծական պորտալի շնորհանդեսը` «նվիրված Էրիվանի ամրոցի 500-ամյակին, որի տեղում այժմ գտնվում է Երևանը` Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը»: Սրանից բացի ոչ մի այլ միտք չէր կարող առաջանալ, երբ ծանոթացա պորտալի հեղինակների ծանուցմանը. «Հարկ է նշել, որ Հայաստանում երկար տարիներ հանգամանորեն թաքցնում են Էրիվանի ամրոցի մասին ճշմարտությունը: Ադրբեջանական պատմության այս հուշարձանի մասին, որը հիմք է դրել Իրեվան քաղաքին, որը հետո վերանվանվել է Էրիվան, իսկ Խորհրդային տարիներին` Երևան, գրեթե տեղյակ չեն ոչ միայն գիտական շրջանակներն ու հասարակայնությունը, այլև ներկայիս Երևանի և Հայաստանի բնակչությունը: Այդ քիչ հայտնի տեղեկատվությունը բացահայտելու նպատակով Erevangala500.com պորտալի շնորհանդեսի ժամանակ ելույթ կունենան գիտնականներ, որոնք կպատմեն Էրիվանի կառուցման, պատմության և Արևմտյան Ադրբեջանի կյանքում նրա դերի մասին, որի հողերում ներկայումս ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունը»: Իհարկե, ադրբեջանական քարոզչությունը ամենևին չմտահոգեց այն փաստը, որ ողջ կրթված աշխարհը Երևանի հիմնադրման թվականն է համարում մ.թ.ա 782` Ուրարտուի թագավոր Արգիշտիի կողմից Էրեբունի ամրոցի հիմնադրման տարեթիվը: Հետո ինչ, որ բազմաթիվ հնագիտական և պատմական փաստեր վկայում են այդ մասին, փոխարենը երևակայության ինչպիսի թափ և խելահեղություն ունեն նախագծի հեղինակները, ինչպիսի հնարավորություն` տեղ ստանալու ադրբեջանական քարոզչության կերակրամանի մոտ: Ավելի շատ հուզեց պնդումը «Էրիվանի ամրոցի` որպես ադրբեջանական մշակույթին այդ հողերի և քաղաքի պատկանելության ուղղակի ապացույցների աստիճանական ոչնչացման մասին»: Եվ դա հայտարարում են մի երկրի ներկայացուցիչներ, որը այլ ժողովուրդների մշակութային հուշարձանների ոչնչացումն իր պետական քաղաքականության մասն է դարձրել: Չէի ուզենա անգամ թվարկել բոլոր այն մշակութային հուշարձանները և ոչ միայն հայկական, որոնք ոչնչացրել են «ադրբեջանցի մարդասերներն ու արվեստը գնահատողները»: Սակայն նույնիսկ այն, որ 500 տարի առաջ ոչ միայն պետություն, անգամ Ադրբեջան անվանումը գոյություն չուներ (ողջույն Վլադիմիր Իլյիչին), և այն, որ Ադրբեջանի ներկայիս տարածքը Իրանի մաս է կազմում, չի շփոթեցրել հեղինակներին: Ադրբեջանցի քարոզիչները վաղուց արդեն սովորել են ուշադրություն չդարձնել նման պատմական «մանրուքների» վրա: Այնպես որ մնում է միայն փոփ-քորն վերցնել և սպասել ադրբեջանական քարոզչության հերթական գլուխգործոցներին, որոնց, վստահ եմ, երկար չենք սպասի: Հայկ Խալաթյան / PanARMENIAN News Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյան․ Նորագյուղի ամբողջական վերակառուցման շրջանակում անդրադառնալու ենք նաև Երևանյան լճին Նա հույս է հայտնել, որ «շատ հետաքրքիր միջավայր ենք ստանալու Երևանյան լճի հարակից տարածքում Միրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային զարգացումները Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ARARAT-ն ու «Ոսկե ծիրանը» ARARAT թանգարանում հատուկ ցուցադրություն են բացել Գորգերի ցուցադրությունն ARARAT թանգարանում բաց կլինի մինչև օգոստոսի 1-ը, մուտքն ազատ է ՀՀ-ում տարեկան մոտ 3000 կենցաղային այրվածքի դեպք է գրանցվում Մեծ մասը երեխաներ են, որոնց 95%-ի պատճառը կենցաղային այրվածքն է |