Պուտինին աջակցում է ռուսների մեծամասնությունը, վստահեցրել է նրա մամլո քարտուղարը

Պուտինին աջակցում է ռուսների մեծամասնությունը, վստահեցրել է նրա մամլո քարտուղարը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին նախկինի պես աջակցում է ՌԴ քաղաքացիների մեծամասնությունը, հաղորդել է ՌԴ վարչապետի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ինչ վերաբերում է ցուցարարների պահանջներին, ապա նրանց կարծիքին ականջ են դրել: Մենք այդ կարծիքին հարգանքով ենք վերաբերվում: Փողոց դուրս եկած մարդիկ հասարակության կարևոր մասն են, բայց նրանք փոքրամասնությունն են»,- նշել է նա:

Շաբաթ օրը Ռուսաստանում ընդդիմության ցույցեր են տեղի ունեցել: Մայրաքաղաքում հանրահավաքը համաձայնեցված էր իշխանությունների հետ, այն իր քանակությամբ գերազանցել է ակցիան Բոլոտնայա հրապարակում և ընթացել առանց պատահարների:

Հանրահավաքի արդյունքներով բանաձև է ընդունվել: Փաստաթղթի հիմնական պահանջները հետևյալն են` չեղյալ հայտարարել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, նոր քվեարկություն նշանակել, ազատ արձակել քաղբանտարկյալներին, փոխել ընտրական օրենսդրությունը և գրանցել բոլոր կուսակցություններին: Որոշվել է նաև Դիտորդների մոսկովյան ասոցիացիա ստեղծել ընտրությունները վերահսկելու համար: Հանրահավաքի կազմակերպիչները կոչ են անում քաղաքացիներին չքվեարկել «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուի օգտին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---